Գործունեության մասին

Էկոդեզ ՍՊԸ-ն պրոֆեսիոնալ ախտահանության ոլորտում (դեռատիզացիայի և դեզինսեկցիայի) ունի ավելի քան 10 տարվա փորձ: Միջոցառումները կարող են իրականացվել բնակելի, գրասենյակային, հյուրանոցային, ռեստորանային, արտադրական, պահեստային և այլ տարածքներում:

Կրծողների ոչնչացում

(Դեռատիզացիա)

Կարիճների ոչնչացում

(Դեզինսեկցիա)

Սողունների ոչնչացում

Միջատների ոչնչացում

(Դեզինսեկցիա)

ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Դեռատիզացիա

(կրծողների ոչնչացում)

member
member
member
member

Դեռատիզացիան դա տարբեր տեսակի կրծողների՝ առնետների, մկների, խլուրդների, դաշտամկների ոչնչացումն է:

Դեռատիզացիայի իրականացումը օրեցօր ավելի և ավելի արդիական է դառնում՝ կապված առնետների և մկների պոպուլյացիայի աճի հետ:

Առնետները և մկները համարվում են խելացի, ճարպիկ, կենսունակ և ագրեսիվ կրծողներ: Նրանք հեշտությամբ հարմարվում են միջավայրի փոփոխվող պայմաններին, շրջանցում են ծուղակները և արագ բազմանում: Նրանց սուր ատամներին հասանելի են ոչ միայն սննդամթերքը, այլ նաև փայտե կահույքը, էլ. հաղորդալարերը, մետաղական իրերը:

Կրծողների դեմ պայքարը հեշտ խնդիր չէ: Այն արդյունավետ կարող են իրականացնել միայն որակավորված մասնագետները, որոնք անհատական մոտեցում և լուծում են առաջարկում յուրաքանչյուր դեպքի համար:

Դեռատիզացիան շենքերում և բնակարաններում իրականացվում է շինության ամբողջ պարագծով և կրծողների հավանական կուտակումների տեղերում թունավոր գրավչանյութերրի տեղադրման միջոցով:

Կրծողների ոչնչացումը կատարում են նաև մեխանիկական և սոսնձային թակարդների միջոցով, որոնք տեղադրվում են կրծողների հավանական գտնվելու վայրերում:

Դեզինսեկցիա

(միջատների ոչնչացում)

member
member
member
member
member
member
member
member

Դեզինսեկցիան դա տարբեր տեսակի միջատների (մրջյուն, խավարասեր, լվիճ, լու, տիզ, կարիճ, մորմ և այլն) ոչնչացման և կանխարգելման միջոցառումն է:

Միջատները տարածում են ինֆեկցիոն հիվանդություններ և տարբեր ալլերգիկ ռեակցիաների ու մաշկային հիվանդությունների պատճառ են հանդիսանում: Դրանք նաև տնտեսական վնաս և դիսկոմֆորտ են պատճառում:

Էկոդեզ ընկերությունը իրականացնում է դեզինսեկցիոն (միջատազերծող) ծառայություններ իրավաբանական (կազմակերպություն) և ֆիզիկական (քաղաքացի) անձանց համար:

Էկոդեզ ընկերությունը առաջարկում է պրոֆիլակտիկ դեզինսեկցիոն ծառայություններ իրականացնել երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա: Պայմանագրի կնքումը երաշխավորում է Ձեր օբյեկտի իդեալական սանիտարական վիճակը՝ ձեր կազմակերպության ամենամսյա սպասարկման և սերտիֆիկացված միջոցների պարբերական օգտագործման շնորհիվ:

Website by Sargssyan